Արմեն Սարգսյանը ցավակցել է Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի զոհերի հարազատներին

Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել
Armen-Sargsyan pashtonakan

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ:

«Խոր ցավ ու կսկիծ ապրեցի՝ տեղեկանալով Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին:

Խորապես ցավակցում եմ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհված իմ հայրենակիցների ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասված է ՀՀ նախագահի ուղերձում:

*

*