«Կորուստը չափազանց մեծ է»․ նախագահը ցավակցել է ՀՀ ԶՈՒ ռազմական ինքնաթիռի վթարի կապակցությամբ

Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել:
armen-sargsyan

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ զինուժի ռազմական ինքնաթիռի վթարի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել:

Ուղերձում ասվում է. «Սրտի խոր ցավով տեղեկացա ՀՀ զինուժի ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով օդաչուներ փոխգնդապետ Արմեն Բաբայանի և մայոր Մովսես Մանուկյանի զոհվելու մասին։

Կորուստը չափազանց մեծ է մեր երկրի ու մեր ողջ ժողովրդի համար։ Այս ծանր պահին անկեղծորեն ցավակցում եմ մեր խիզախ զինվորականների ընտանիքներին, հարազատներին, ընկերներին ու ծառայակիցներին և կիսում նրանց վիշտը»։

 

*

*