Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդին

Նախագահը և Սրբազանն անդրադարձել են Մխիթարյան միաբանության գործունեությանը...
armen-sargsyan-arqepiskopos-zeqiyan3 (1)
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին: Նրան ուղեկցում էր Հայր Եղիա վարդապետ Քիլաղբջյանը:

Նախագահը և Սրբազանն անդրադարձել են Մխիթարյան միաբանության գործունեությանը, ընդգծել այն անփոխարինելի և հսկայական դերակատարությունը, որ հիմնադրվելուց ի վեր ունեցել է Մխիթարյան միաբանությունը՝ աշխարհին հայտնի դառնալով որպես հոգևոր, ուսումնակրթական, գրական, գիտամշակութային կենտրոն:

*

*