ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալն ազատվել է աշխատանքից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանգիր է ստորագրել
armen-sargsyan-nakhagah-hramanagir

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարապետ Դավթյանին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու վերաբերյալ:

ՀՀ նախագահի հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի.

Կարապետ Դավթյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից»:

*

*