Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Ադրբեջանում ազատազրկման դատապարտված մեր հայրենակիցների ճակատագրին
armen-sargsyan-arman-tatoyan1

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությանը, միջազգային կառույցների հետ համագործակցությանը, ինչպես նաև Ադրբեջանում ազատազրկման դատապարտված մեր հայրենակիցների ճակատագրին և նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ իրականացվող գործընթացներին:

*

*