Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակի նիստին

Նախագահը հանդես է եկել ելույթով

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Երևանի պետական համալսարանում մասնակցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Նախագահը հանդես է եկել ելույթով՝ նշելով, որ ցանկանում է խոսել ոչ միայն որպես Հանրապետության նախագահ, այլև պարզ զրույց ունենալ որպես համալսարանականներից մեկը:

«Ձեզ հետ կուզեի խոսել ապագայի մասին: Բայց, իհարկե, ապագայի մասին չես կարող խոսել, եթե չխոսես անցյալի և ներկայի մասին: Մեր արևելագիտության անցյալը շատ փառահեղ է. մեր արևելագիտությունը չի ստեղծվել այսօր, երեկ: Չմոռանանք, որ Հայաստանի գիտությունների ակադեմիան 75 տարի առաջ ստեղծվել ու հիմնադրվել է հենց արևելագետի՝ ակադեմիկոս Հովսեփ Օրբելու կողմից: Եվ սա վկայում է, թե որտեղից են գալիս մեր արևելագիտության ակունքները. դրանք գալիս են միջազգային, ռուսական արևելագիտության աղբյուրներից, և դրա վառ օրինակն ակադեմիկոս Հովսեփ Օրբելին է:

Արևելագիտությունը, պատմագիտությունը, հնագիտությունը շատ ավելի խորն են եղել, և իզուր չէ, որ ակադեմիկոս Օրբելին եղել է նաև Էրմիտաժի տնօրենը՝ իր օրինակով ցույց տալով մշակույթի, գիտության, պատմության և լայն գիտական գործունեության նշանակությունը»,- ասել է նախագահ Սարգսյանը՝ նշելով, որ 50-ամյա ֆակուլտետի հետ շատ հանճարեղ գիտնականների անուններ են կապված՝ Հրաչյա Աճառյան, Գրիգոր Ղափանցյան, Նիկոլայ Հովհաննիսյան, Հակոբ Փափազյան:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*