Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով
armen-sargsyan-davit-tonoyan-armen-harutyunyan

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գնդապետ Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Նախագահական նստավայրում Արմեն Սարգսյանը նոյեմբերի 11-ին ընդունել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և Արմեն Հարությունյանին: Շնորհավորելով վերջինիս զինվորական բարձր կոչմանն արժանանալու համար և հետագա հաջողություններ ու բարի ծառայություն մաղթելով՝ նախագահը մասնավորապես ասել է. «Այնքան լավ պաշտպանեք մեր երկրի սահմանները, որ որևէ մեկի մտքով չանցնի նույնիսկ ամենափոքր գործողություն սկսել»:

 

*

*