Նախկին փոխվարչապետ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Արմեն Գեւորգյանին թույլ չեն տվել լքել երկիրը

Գեւորգյանը օդանավակայանում համապատասխան մարմիններին է ներկայացրել՝ երկիրը լքելու թույլտվության դատարանի որոշումը․․․
Armen-gevorgyan

Նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին թույլ չեն տվել լքել երկիրը: Գեւորգյանը օդանավակայանում համապատասխան մարմիններին է ներկայացրել՝ երկիրը լքելու թույլտվության դատարանի որոշումը, սակայն վերջինին արգելել են ինքնաթիռ բարձրանալ՝ բացատրելով, որ արգելքը իշխանության բարձր օղակներից է, եւ այդ դեպքում դատարանի որոշումը ոչինչ է:

Հիշեցնենք, օրեր առաջ էլ հայ-վրացական սահմանը չէր թույլատրվել հատել Յուրի Խաչատուրովին՝ չնայած դատարանի թույլտվությանը: Խաչատուրովի փաստաբանը դեպքից անմիջապես հետո դիմել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները