Արմավիրում 90 մարդ է թունավորվել

Ժամը 20:30-ի դրությամբ 2 հիվանդանոցներում բուժօգնություն է ստանում 60 աշխատակից:
hivandanoc

Մայիսի 17-ին` ժամը 18:34-ին, Արմավիրի ԲԿ-ից «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ սննդային թունավորման ախտանիշներով իրենց է դիմել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության 90 աշխատակից:

Նրանցից 20-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել: 30-ը տեղափոխվել են Մեծամորի բժշկական կենտրոն, և այժմ անցնում են բուժզննում:

Արմավիրի բժշկական կենտրոն է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ժամը 20:30-ի դրությամբ 2 հիվանդանոցներում բուժօգնություն է ստանում 60 աշխատակից:

*

*