«Մարզպետարանում մենք ուռճացված ծախսեր չունենք». Արմավիրի մարզպետ

Աշոտ Ղահրամանյանի հետ զրույցում լրագրողները հետաքրքրվեցին օպտիմալացման ու կրճատումների գործընթացից, մասնավորապես, թե այդ համատեքստում, ինչ փոփոխություններ են սպասվում մարզպետարանում...
armavir-marzpet

Մեր երկիրը ճիշտ ուղիով է ընթանում: Այս երկիրը պետք է կառուցել այնպես, որ մեր բոլորի երեխաներն ու թոռներն այստեղ ապրեն:Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Աշոտ Ղահրամանյանի հետ զրույցում լրագրողները  հետաքրքրվեցին օպտիմալացման ու կրճատումների գործընթացից, մասնավորապես, թե այդ համատեքստում, ինչ փոփոխություններ են սպասվում  մարզպետարանում:

«Մարզպետարանում մենք ուռճացված ծախսեր չունենք: Ինչ վերաբերում է մարզպետարանի ունեցած մեքենաների թվին, դրանք մեզ չեն բավարարում: Ընդամենը 7 հին մեքենա է: Արմավիրն ամենաշատ բնակչություն ունեցող մարզն է, սակայն մարզպետարանն ամենաքիչ աշխատակազմն ունի»,-նշեց մարզպետը: Աշոտ Ղահրամանյանը նկատեց, որ կրճատումների մասին վարչապետի խոսքը վերաբերում է այն բոլոր պետական կառույցներին, որտեղ ավելորդ ծախսեր կան:

Մարզպետ Աշոտ Ղարամանյանը չշրջանցեց նաև վերջին օրերին քամու և կարկուտի հետևանքով մարզին հասցված վնասի մասին հարցերը: Նա նշեց, որ ամեն ինչ զեկուցվել է կառավարության ղեկավարին, վարչապետը եկել է մարզ, տեղում ծանոթացել վնասներին, այժմ ճշտվում է վնասների չափը:

*

*