Արմավիր-Երևան ճանապարհը դեռ փակ է

Գյուղացիները սպասում են կառավարությունում հրավիրված խորհրդակցության արդյունքին

Արմավիրի խաղողագործները շարունակում են փակ պահել Արմավիր-Երևան ճանապարհը: Հիշեցնենք, որ նրանք բողոքում են խաղողի մթերման գնից: Խնդիրն այն է, որ Երևանի կոնյակի գործարանը հայտնել է, որ խաղողը մթերելու է 140 դրամով, իսկ գյուղացիները նշում են, որ դա իրենց խաղողի ինքնարժեքն է։

Նրանցից մեկը հայտարարեց, որ չեն բացի ճանապարհը՝ մինչև խնդրին լուծում չտրվի:

«Ոնց ասել եմ՝ ո’չ Սերժին, կարող եմ ասել նաև՝ ո’չ Նիկոլ Փաշինյանին: Ես պայքարել եմ արդարության համար, 15-20 օր այնտեղ քնել, հաղթանակի օրը ծիծաղել եմ, հիմա ինքը պետք է այդ ծիծաղը պահի, ոչ թե կարկուտը խփել է, իրենք քնած նստել են»,- ասաց տղամարդը:

Ավելի վաղ Արմավիրի փոխմարզպետ Գաբրիել Գրիգորյանը մոտեցել էր գյուղացիներին և տեղեկացրել, որ կառավարությունում այս թեմայով քննարկում է սկսվել:

armavir-yerevan-cuyc-xaxox2 (1)

Հեղինակ՝

Հայկ Սահակյան

*

*