«Վիրտուալ զրուցակից»՝ ազատազրկվածի համար

Արման Թաթոյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Ազատազրկվածի իրավախորհրդատու» ավտոմատացված համակարգը
arman-tatoyan

Այսուհետ ազատությունից զրկված անձը կունենա իր վիրտուալ զրուցակիցը: Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Ազատազրկվածի իրավախորհրդատու» ավտոմատացված համակարգը, որը խորհրդատվություն է տրամադրում անձի հիմնական իրավունքների մասին:

Համակարգը հասանելի է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հավելվածում, որտեղ կարելի է գտնել մոտ 300 հարցի պատասխան, իրավիճակային լուծումներ, սկսած այն պահից, երբ փողոցում ոստիկանը մոտենում է եւ խնդրում բաժին ներկայանալ:

Արման Թաթոյանը ներկայացրել է փակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ վերլուծությունն ու հիմնական խնդիրները:

Օմբուդսմենին մտահոգում է նաեւ ազատությունից զրկված անձանց խոշտանգման դեպքերը: Նման հոդվածով քննված գործերի վիճակագրությունն է ներկայացրել:

*

*