Արագածոտնի և Սյունիքի մարզերում նոր ոստիկանապետներ են նշանակվել

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամաններով երկու մարզում նոր ոստիկանապետեր են նշանակվել:
arman-sargsyan

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամաններով երկու մարզում նոր ոստիկանապետներ են նշանակվել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ լուրը հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը:

«Արագածոտնի մարզային վարչության պետ է նշանակվել Արարատի բաժնի պետ՝ ոստիկանության գնդապետ Վահան Աղգաշյանը։ Արման Սարգսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Գևորգ Ազիզյանը նշանակվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ»,- նշեց Ահարոնյանը:

 

*

*