Արկադի Փելեշյանը դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Ավետարանի հավատքի եկեղեցիների միության նախագահին

Փելեշյանն ասել է, թե ավետարանական եկեղեցու առաջնորդը ոստիկանապետի տեղակալ Անուբախ Համբարյանից գումար է վերցրել եւ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններին աշխատել ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին:
arkadi-peleshyan

Հոկտեմբերի 4-ի երեկոյան «Հայկական Վերածնունդ» կուսակցության՝ Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Ավետարանի հավատքի եկեղեցիների միության նախագահ Ռաֆիկ Գրիգորյանին: Մոտ 15 հոգու ուղեկցությամբ Փելեշյանը մտել է Ռաֆիկ Գրիգորյանի աշխատասենյակ, փակել դուռն ու ծեծի ենթարկել վերջինիս:

Փելեշյանն ասել է, թե Ավետարանի հավատքի եկեղեցիների միության նախագահիը ոստիկանապետի տեղակալ Անուբախ Համբարյանից գումար է վերցրել եւ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններին աշխատել ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին: Բազմաթիվ վնասվածքներով, հատկապես՝ գլխի շրջանում, Ռաֆիկ Գրիգորյանը տեղափոխվել է հիվանդանոց:

Տարածքում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են ողջ եղելությունը, եւ այն արդեն ոստիկանության Լոռու մարզի աշխատակիցների ձեռքում է: Որոնվում են ինչպես Արկադի Փելեշյանը, այնպես էլ` նրան ուղեկցող մի քանի տղաները:

*

*