Նախարարը՝ «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերի մասին

Ծրագրերը չեն կասեցվելու, այլ ներկայանալու են նոր ձևաչափով:
ari-tun

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը խոսել է 2018 թվականի «Արի տուն»,  «Սփյուռք ամառային դպրոց», «Իմ Հայաստան»  ամենախոշոր ծրագրերի ճակատագրերի վերաբերյալ: Նախարարն իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսաուղերձում նշել է, որ ծրագրերը չեն կասեցվելու, այլ ներկայանալու են նոր ձևաչափով:

«Ծրագիրը կկրի որոշակի ձևաչափի փոփոխություն, այն է՝ «Արի տուն» և  «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերը կհամատեղվեն և կներկայացվեն նոր ձևաչափով: Դրանք դառնալու են մեկ ծրագիր, որը բաղկացած է լինելու մի քանի դրույթներից՝ կրթական մասից, վերապատրաստման մասից և ճանաչողական մասից: Ծրագիրը լինելու է 20-օրյա և նախնական, այն մեկնարկելու է օգոստոսի 10-ից»,- նշել է Հայրապետյանը և հավելել, որ առաջիկա 5 օրում վերջնական տեսքի կբերվեն ծրագրի բովանդակային մասը:

Նախարարը նշել է, որ սփյուռքահայերի մի մասն արդեն իսկ գնել էին ավիատոմսեր հունիս-հուլիս ամիսների ծրագրերին մասնակցելու համար , սակայն նրանց հաջողվեց երկու ամսով հետաձգել տոմսերի ժամկետները:

«Կան նաև մարդիկ, ովքեր տեխնիկապես չեն կարողացել հետ վերադարձնել տոմսերը և փաստորեն կանգնել էին փաստի առաջ: Սակայն բոլոր այն մարդիկ, ովքեր չեն կարողացել տոմսերը հետ վերադարձնել և փոխել ժամկետները, կստանան պետության աջակցությունը»,- ասել է Հայրապետյանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները