Քաղաքապետը հանձնարարել է վերահսկողության տակ պահել արհեստական ջրավազանները

Ամռան օրերին արհեստական լողավազանների վերահսկողությունը կավելանա:
karapi-lich

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով արհեստական ջրավազաններում երեխաների լողալու խնդրին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը  հանձնարարել է խիստ վերահսկողության տակ պահել արհեստական ջրավազանները՝ տեսանելի վայրերում տեղադրելով դրանցում լողալն արգելող ցուցանակներ, ինչպես նաև ապահովել դրանց պարբերաբար մաքրման աշխատանքները:

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ամռան շոգ օրերին մեր համաքաղաքացիները և, հատկապես երեխաներն ու պատանիները, ակտիվորեն օգտվում են արհեստական ջրավազաններից, ինչը կարող է վտանգել նրանց առողջությունը: Ըստ այդմ, պարբերաբար իրազեկեք և բացատրական աշխատանքներ տարեք հատկապես ծնողների շրջանում, որ թույլ չտան երեխաներին լողալ արհեստական լողավազաններում», — ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

*

*