Արգենտինայի ՊՆ-ն անխոհեմ Է համարել 4 մլրդ դոլար ծախսելը՝ սուզանավը ծովի հատակից հանելու համար

Արգենտինայում աղքատության մակարդակը 30 տոկոս Է կազմում
argentina-suzanav

4 միլիարդ դոլարի հատկացումը ծովի հատակից Արգենտինայի ռազմածովային ուժերի՝ մեկ տարի առաջ խորտակված «Սան Խուան» սուզանավի բարձրացման գործողության համար անխոհեմ որոշում կլիներ: Նոյեմբերի 18-ին այս կարծիքն Է հայտնել երկրի պաշտպանության նախարար Օսկար Ագուադը:

«Եթե դա իրոք 4 միլիարդ դոլար կարժենա, անխոհեմություն կլինի: Սա իմ անձնական կարծիքն Է, բայց 4 միլիարդ դոլար ծախսել այն ժամանակ, երբ Արգենտինայում աղքատության մակարդակը 30 տոկոս Է կազմում, անխոհեմ Է»,- ասել Է նա America TV հեռուստաալիքի եթերում:

Միեւնույն ժամանակ նախարարը նշել է, որ հիմնական խնդիրը ոչ թե գործողության հնարավոր արժեքն է, այլ այն տեխնոլոգիաների բացակայությունը, որոնք թույլ տային 907 մետր խորությունից բարձրացնել սուզանավը:

*

*