Արգենտինայում և Բրազիլիայում ՀՀ դեսպանությունները տեղեկություններ չունեն բողոքի ակցիաների անցկացման մասին

Փաշինյանը մասնակիցներին հայտնել էր, որ ․․․
hanrahavaq-trchox-20.04-2

Արգենտինայում և Բրազիլիայում Հայաստանի դեսպանությունները տեղեկություններ չունեն Արգենտինայի մայրաքաղաք Բունեոս Այրեսում և Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում ի աջակցություն Հայաստանում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժման բողոքի ակցիաների անցկացման մասին: Ապրիլի 20-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Փաշինյանը մասնակիցներին հայտնել էր, որ Բուենոս Այրեսում և Սան Պաուլոյում հայկական համայնքները ակցիաներ են անցկացրել:

Դեսպանատնից փոխանցեցին, որ դեսպանատան տարածքում ակցիաներ չեն եղել, իսկ եթե Արգենտինայի մայրաքաղաքում նման ցույցեր եղած լինեին, իրենք այդ մասին տեղեկություններ կունենային, քանի որ  նման ակցիաները սովորաբար քաղաքի կենտրոնական հատվածներում են անցկացվում:

Բրազիլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Գալոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունից Սան Պաուլոյում հայկական համայնքի կողմից բողոքի ցույցի անցկացման մասին պաշտոնական տեղեկատվություն չեն ստացել:

*

*