Արգելոցապարկային համալիրը կրթական հաստատությունների հետ 5-ամյա պայմանագիր է կնքել

Կողմերը հույս ունեն, որ այս օրինակը վարակիչ կլինի մյուսների համար եւս:
argelocapark

Պատանիներին եւ երիտասարդներին բնությանը խնամքով վերաբերելու ու հոգ տանելու լավագույն միջոցը, բնությունը նրանց համար ճանաչելի եւ սիրելի դարձնելն է: Այս նպատակով էլ բնապահպանության նախարարության արգելոցապարկային համալիրը համագործակցում է համալսարանների, քոլեջների եւ դպրոցների հետ:

Համալիրի Գիտության բաժնի մասնագետներն աշակերտների եւ ուսանողների համար «էկո» դասընթացներ են անցկացնում, մասնակից դարձնում ծառատունկերին եւ բնապահպանական այլ միջոցառումներին:

Այսօր էլ կրթական հաստատություններից երկուսի հետ Արգելոցապարկային համալիրը 5-ամյա պայմանագիր է կնքել: Համագործակցությունը կսկսվի Երեւանի զբոսաշրջության, սպասարկման, սննդի արդյունաբերության հայ-հունական եւ Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջների հետ: Կողմերը հույս ունեն, որ այս օրինակը վարակիչ կլինի մյուսների համար եւս:

*

*