Արդարադատության նախարարությունը խնդրում է հավաքի մասնակիցներին՝ հարգել այլոց իրավունքները

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
poxoc1- ardaradatutyan shenq

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է․

«Նախարարության մուտքի շրջափակումը սահմանափակում է Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիների՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրամադրվող մի շարք կարևոր և հրատապ ծառայություններ ստանալու հնարավորությունը:

Տեղեկացնենք, որ ՀՀ արդարադատության նախարարության շենքում գործող ընդունարանը մատուցում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտի մի շարք ծառայություններ, մասնավորապես, ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում, փաստաթղթերի միջազգային վավերացում (ապոստիլ), օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ ամուսնության թույլտվության վերաբերյալ տեղեկանքների տրամադրում և այլն:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ արդարադատության նախարարությունը խնդրում է հավաքի մասնակցիներին հարգել այլոց իրավունքները և չխոչընդոտել նախարարության գործունեությունը»:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան բողոքի ակցիայի մասնակիցներն ավտոմեքենաներով արգելափակել էին արդարադատության, մշակույթի, սփյուռքի նախարարությունների շենքերի մուտքերը։

*

*