Արծվիկ Մինասյանը «Խոսրովի անտառ» արգելոցի սանիտարական վիճակից գոհ է մնացել

Հավաքվել է միայն 7 պարկ աղբ:

«Մաքուր Հայաստան» ծրագրի համապետական շաբաթօրյակի շրջանակներում բնապահպանության նախարարության աշխատակիցները մաքրման աշխատանքներ են իրականացրել գերատեսչության ենթակայության տակ գտնվող բոլոր բնության հատուկ պահպանվող տարածքներում եւ հարակից հատվածներում:

Աշխատակազմի մի մասը նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանի հետ մաքրել է «Խոսրովի անտառ» արգելոցի՝ «Հավուց թառ» վանական համալիրի հարակից տարածքը: Նախարարն արգելոցի սանիտարական վիճակից գոհ է մնացել: Հավաքվել է միայն 7 պարկ աղբ:

Մանրամասները՝ տեսանյութում։

*

*