Արծվիկ Մինասյան. Հրդեհը վնաս է հասցրել թե’ բուսական, թե’ կենդանական աշխարհին

Եղած մարդկային, տեխնիկական հնարավորությունների սահմաններում բոլոր գործողությունները ձեռնարկվել են։
arcvik2

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհը բռնկվելուց հետո շատ արագ է տարածվել, անմիջական գործողություններն արդյունք չեն տվել՝ պայմանավորված թե´ տեղանքի, թե´ կլիմայական պայմանների առանձնահատկություններով: Այս մասին նշել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

« Lինելով պետական արգելոց, որտեղ օրենքի ուժով արգելված է որևէ գործողություն իրականացնելը , մասնավորապես խոտհունձը, հակահրդեհային բաժանարարների ապահովումը, ժամանակի ընթացքում այստեղ ձևավորվել է մի միջավայր, որը հրդեհի տեսանկյունից բարձր ռիսկային դաշտում է գտնվել: Թեև կանխարգելիչ բազմաթիվ գործողություններ են ձեռնարկվել, սակայն հրդեհից խուսափել չի հաջողվել, ինչի հետևանքով պետական արգելոցի տարածքում, ինչպես նաև համայնքային նշանակության տարածքներում հրդեհը բռնկվել և շատ արագ տարածվել է: Ներկայում այն ընդգրկում է արգելոցի էական մասը, որը բնապահպանական առումով համարվում է չափազանց մեծ վնաս:

Այն վնաս է հասցրել թե’ բուսական աշխարհին` հարյուրամյա ծառերին, թե’ կենդանական աշխարհին: Տարածքի առանձնահատկությունը նաև այն է, որ պետարգելոցը գտնվում է էկոմիջանցքում: Եղած մարդկային, տեխնիկական հնարավորությունների սահմաններում բոլոր գործողությունները ձեռնարկվել են, սակայն տեղանքի առանձնահատկությամբ պայմանավորված՝ անհնարին է եղել կանգնեցնել հրդեհը: Կատարվում են հրդեհաշիջման աշխատանքներ օդային տարածքից, որից հետո կհանգցվեն նաև մնացած հատվածները»,- ասել է Մինասյանը:

*

*