Դավիթ Տոնոյանի հետ դարձել ենք «մարտական ընկերներ». Արծվիկ Մինասյան

Նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է քաղած դասերը ուսումնասիրի, վերլուծի ...

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի համար հրդեհաշիջման աշխատանքների հետ կապված քննադատությունը նպաստել է որպեսզի մենք ավելի լավ աշխատենք: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը նախարարն ասաց, որ չէր կարող Պաշտպանության նախարարության փորձը չբերել արտակարգ իրավիճակների նախարարություն:

Հարցին, թե ինչպես է գնահատում իր աշխատանքը՝ նախարարն ասաց. «Ձեզ հետ անկեղծ լինեմ, երկրորդ հրդեհի օջախի գոյացման հետևանքով կար որոշակի կոորդինացման խնդիր, որը գործընկերների՝ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի, գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի հետ շատ արագ հաղթահարեցինք»:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էլ հավելեց, որ Դավիթ Տոնոյանի հետ դարձել են «մարտական ընկերներ»:

Դավիթ Տոնոյանը նշեց, որ իր հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է  քաղած դասերը ուսումնասիրի, վերլուծի կատարված աշխատանքները և առաջարկություններ ներկայացնի:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները