Շտապ. Արծվիկ Մինասյանն ու Դավիթ Տոնոյանն ուղղաթիռով շտապում են հրդեհի վայր

Մեր նկարահանող խումբը եւս շտապում է Վայոց ձոր, որտեղից ավելի ուշ նոր տեղեկություններ եւ տեսանյութ կներկայացնենք:
uxxatir

Վայոց ձորի Արտավան գյուղում երեկվանից այրվում է 230 հա տարածությամբ խոտածածկ եւ անտառային տարածք:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են փրկարարական ծառայությունների, զինված ուժերի եւ ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ:

Այս պահին դեպքի վայր  են  շտապում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը եւ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:

Մեր նկարահանող խումբը եւս շտապում է Վայոց ձոր, որտեղից ավելի ուշ նոր տեղեկություններ եւ տեսանյութ կներկայացնենք:

*

*