Արծվիկ Մինասյանն ամփոփեց տարին. բոլոր ծրագրերն իրականացվել են

Ուղիղ 90 օր առաջ Արծվիկ Մինասյանը տնտեսության զարգացման պատասխանատուից դարձավ բնության առաջին երաշխավորը:

Ուղիղ 90 օր առաջ Արծվիկ Մինասյանը տնտեսության զարգացման պատասխանատուից դարձավ բնության առաջին երաշխավորը: Երեք ամիսը կառավարման երկար ժամանակահատված չէ ու նախարարը նախ շնորհակալության հայտնեց իր նախորդին՝ ոլորտում կատարված աշխատանքի համար:

Այս նախարարության առջեւ դրված 6 խոշոր ծրագրերից 6-ն էլ իրականացվել են: Նախարարն ամենաշատն առանձնացրել է Երեւան-Սեւան ավտոճոնոպարհը: Հենց այստեղ բնապահպանական աշատանքների հսկա մասն է: Սեւանա լճի ջրի մակարդակն այսօրվա չափումներով նախարարի ձեռքին է: 190մ 48սմ. անցած տարվա նույն օրվա համեմատ 26 սմ-ով ավելի:

Սեւանա ջրի մեջ այս տարի իշխանի մանրաձուկ կրկին ավելացավ. գործընթացը նախարարը հենց տեղում է վերահսկել: Այստեղ են փորձել լուծել նաեւ ոլորտի ամենալուրջ խնդիրներից մեկը. որպեսզի սիգի գողություն չլինի, խոսել, խնդրել, կոչ են արել ձկնորսներին: Արդյունքում փակ հայտարարված լճի վրա ավելի քիչ ձկնորսական նավակներ են հայտնվել:

Հաջորդ խիստ հսկողությունը գարնանը կլինի, երբ այս փոքրի ձկներն արդեն կհասնեն ձվադրման տարիքին:

«Հասարակությա մոտ կա իսկապես օբյեկտիվ պահանջ՝ օգտվել Սեւանի հնարավորություններից: Սա էլ մենք պետք է ընկալենք: Եվ փորձենք հենց այս համատեքստում լուծում տալ: Աշխատենք համայնքններում ստեղծել աշխատատեղեր»,- ասում է նախարաը:

Տնտեսական զարգացում ապահովելու եւ զուգահեռաբար բնությունը պահպանելու ծրագրերն արդեն նախարարի սեղանին են: Ազգային պարկերն, օրինակ, ոչ թե լիակատար պետական կառավարման կլինեն, այլ կներգրավվեն նաեւ մասնավոր հատվածն ու համայնքները:

Նախարարը տարին ամփոփում է նաեւ քաղաքական համատեքստում: Հաջորդ տարին նախընտրական է: Քաղաքական պաշտոնում է, սակայն դաշնակցական նախարարը չի թաքցնում՝ նախընտրական շրջանում աշխատելու է իր կուսակցության օգտին:

«Լինելով քաղաքական պաշտոնում նշանակված անձ եւ լինելով ՀՅԴ անդամ՝ ես ակտիվորեն ոչ միայն պետք է մասնակցեմ առաջիկա ընտրություններին, այլ իմ կուսակցության գաղափարներն ու մոտեցումները պետք է առաջ տանեմ»,- նշում է բնապահպանության նախարար Արծվիկ ՄԻնասյանը:

Պատրաստեց՝

Աննա Դավթյանը

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները