«Տարածքներ վերցնելը կամ կորցնելը որքան քիչ քննարկենք, այդքան ավելի շատ կօգնենք զինվորականներին»

Որքա՞ն տարածք է կորցրել հայկական կողմն ապրիլյան վերջին պատերազմին, ըստ Արծրուն Հովհաննիսյանի, ոչ ոք չի կարող ասել...

Դիրքեր կորցնել-վերցնելու մասին լուրերը քիչ քննարկեք։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում կոչ արեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Փոքր տարածքներ վերցնելը կամ կորցնելն որքան քիչ քննարկենք, այդքան ավելի շատ կօգնենք զինվորականներին: Ամեն ինչ կավարտվի, կներկայացվի»,- ասաց Հովհաննիսյանը:

Որքա՞ն տարածք է կորցրել հայկական կողմն ապրիլյան վերջին պատերազմին, ըստ նրա, ոչ ոք չի կարող ասել եւ այն, ինչ ոմանք փորձում են անել Գուգլի միջոցով, անլուրջ է:

«Նման հաշվարկ այսօր ոչ ոք չի կարող անել, առնվազն պետք է գնալ տեղում, դիրքային տարածքներից սկսած՝ ոտքով քայլել ու չափել», — ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ կրկնելով, քանի դեռ պատերազմ է գնում, ոչ ոք ստույգ ոչինչ չի կարող ասել։

Ադրբեջանը շարունակում է զորքերի ակտիվ տեղաշարժը սահմանագծում։ Ընդ որում, այժմ զորքերի կուտակումն ավելի մեծ է, քան ապրիլի առաջին օրերին: Հակառակորդի տեղաշարժը հայկական հետախուզության ուշադրության կենտրոնում է:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, մեր հետախուզական զոքերի գործունեությունն անընդհատ քննադատելը եւս ճիշտ չէ, թեև ինչ-որ մասով կարելի է մեղադրել:

«Տեղի են ունեցել այնպիսի մարտական դրվագներ, հետախուզության շնորհիվ կանխարգելիչ այնպիսի հարվածներ են եղել, որ եթե հետախուզությունը չլիներ, պատերազմը կարող էր այլ ընթացք ստանալ», — ասել է նա:

Իսկ զորահավաքի մասին բոլոր լուրերը սուտ են, նման որոշման դեպքում կլինի համապատասխան հայտարարություն:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները