Արծրուն Հովհաննիսյանը հերքում է. վթար չի եղել

ՊՆ մամուլի խոսնակը հերքում է վթարի եւ հոսպիտալացված զինվորների մասին տարածված տեղեկությունները:
arcrun-hovhannisyan

«Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղի հատվածում տեղի ունեցածը վթար չի եղել և ոչ մեկ չի տուժել: Որևէ զինծառայող չի հոսպիտալացվել»,- այս մասին նշել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում:

Ավելի վաղ, shamshyan.com-ը նյութ էր հրապարակել, ըստ որի` Սյունիքի մարզում զինվորների տեղափոխող Урал-ը Չարքանդ կամրջից ընկել է գետը, կա 20-ից ավելի վիրավոր զինվոր:

*

*