Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածում. Արծրուն Հովհաննիսյան

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
arcrun-hovhannsiyan

Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին ապատեղեկատվություն են տարածում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Երեկ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները ապատեղեկատվություն էին տարածել այն մասին թե իբր հայկական ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական Գարալար գյուղի ուղղությամբ՝ արդյունքում վիրավորելով 13-ամյա մի երեխայի: Կտրականապես հերքում ենք այս ապատեղեկատվությունը և զգուշացնում ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ ցանկացած սադրանք անպատասխան չի մնալու և ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա:
Երեկ երեկոյան և գիշերը սահմանին, ընդհանուր առմամբ, հանգիստ է եղել, հայկական ստորաբաժանումները առհասարակ որևէ զինատեսակից կրակ չեն արձակել: Իսկ ադրբեջանական քարոզչության կեղծիքն ի հայտ է գալիս հենց ներկայացված երեխայի վերքերի նկարներից, որոնցում երեխայի վերքերը ակնհայտորեն հին են և որևէ կապ չեն կարող ունենալ բեկորային վնասվածքների հետ»:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները