«Նրանք նկարում էին պատերազմը»

Զետեղված են հարցազրույցներ 34 անձանց հետ, ովքեր...
operatorner

Հունիսի 29-ին «Լոֆթ» կենտրոնում կայացավ «Նրանք նկարում էին պատերազմը» գրքի շնորհանդեսը: Գիրքը նվիրված է ՀՀ անկախության և զինված ուժերի կազմավորման 25-ամյակին: Զետեղված են հարցազրույցներ 34 անձանց հետ, ովքեր 1991-1994 թթ. եղել են ճակատում և վավերացրել Արցախյան պատերազմի տարեգրությունը: Ներառված են նաև նրանց կենսագրական տվյալները, ֆիլմագրությունը և նկարահանումների ընտրանին՝ երկու սկավառակով:

Նյութերի հավաքմանն աջակցել են ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունները, ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության կենտրոնը:

Գիրքը հրատարակության են պատրաստել «Հոգևոր Հայաստան» մշակութային կազմակերպությունն ու Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

*

*