Վնասվածք է ստացել «Ռադիոլուր»-ի թղթակիցը, բռնության ենթարկվել՝ «Շանթի» աշխատակիցը

...Լիանա Եղիազարյան, Արտակ Խուլյան
radiolur-txtakic3

Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած երթի ցրման գործողությունների ընթացքում վնասվածք է ստացել Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագրի թղթակից Լիանա Եղիազարյանը։ Նա կարողացել է հասնել «Ռադիոտուն», որտեղ եւ շտապօգնության աշխատակիցները օգնություն են ցուցաբերել՝ խորհուրդ տալով գնալ հիվանդանոց։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եղիազարյանը հետազոտվում է հիվանդանոցում, փորձում է պարզել՝ արդյոք բեկորներ չեն մնացել վնասված ոտքի ազդրի և սրունքի հատվածներում ոստիկանական հատուկ միջոցների կիրառումից:

SHANTNEWS.AM-ն էլ տեղեկացրել է, որ բռնության է ենթարկվել իր թղթակից Արտակ Խուլյանը: Արտակ Խուլյանը հաղորդել է, որ իրեն հարվածել են քարերով, հետո էլեկտրահարել:

*

*