Արցախի պողոտայի վթարային շենքերում բնակվող 83 ընտանիք ստացել է նոր բնակարաններ

Եվս 59 ընտանիքի էլ փոխանցվել է բնակարաններ ստանալու որոշումները

Երևանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի 8 և 10 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերում տարիներ շարունակ ապրող 83 ընտանիք այսօր ստացել է նոր բնակարանների բանալիներ: Եվս 59 ընտանիքի էլ հանձնվեցին Սիսակյան 3 հասցեում նոր կառուցվող շենքում անհատույց սեփականության իրավունքով բնակարաններ ստանալու մասին Երևանի քաղաքապետի և ավագանու որոշումները:

Մինչ այդ, նշված ընտանիքները վթարային շենքերից կտեղափոխվեն վարձով բնակարաններ, որոնց ամենամսյա վարձավճարը կտրամադրվի համայնքի բյուջեից: Շնորհավորելով ընտանիքներին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ բարդ, երկարատև ու ձգձգված գործընթացն այսօր արդեն ավարտված է, ինչը 142 ընտանիքի հնարավորություն տվեց ապրելու բարեկեցիկ ու հարմարավետ պայմաններում:

Բնակարանները բնակիչներին հանձնվում են անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված, հարդարված, ջեռուցման, ջրի ու բնական գազի մատակարարման համակարգերով:

*

*