Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3300 կրակոց

...մայիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում
zinvor

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում Ադրբեջանը մայիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3300 կրակոց:

Ինչպես տեղեկացրնում են ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և անհրաժեշտ քայլեր են ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

 

*

*