Դավիթ Բաբայան. «Սա անպատասխան չի մնալու»

Պաշտպանության բանակը շարունակում է իր ձեռքերում ամուր պահել ռազմավարական նախաձեռնողականությունը։
david-babayan-sahman-iravichak

«Սահմաններում իրավիճակը լրիվ վերահսկելի է եւ պաշտպանության բանակը շարունակում է իր ձեռքերում ամուր պահել ռազմավարական նախաձեռնողականությունը»,- հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

Նա հունիսի 16-ին սահմանին գրանցված միջադեպը որակել է որպես ահաբեկչություն: «Հակառակորդը կրկին դիմում է նման նենգ քայլերի, հեռվից օգտագործելով տարբեր զինատեսակներ: Մեզ համար դա ողբերգություն է, բոլորս սգում ենք, որպես մեր անձնական կորուստ: Իհարկե, սա անպատասխան չի մնալու»,- նշել է Բաբայանը։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից կրակել էր ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետեւանքով զոհվել են ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը, Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը եւ Վարդան Ծովակի Սարգսյանը:

*

*