Միացյալ Նահանգները հաջորդ տարի Հայաստանին կհատկացնի 100 մլն դոլար

1.5 միլիոն դոլար կհատկացվի Արցախում ականազերծման ծրագրի համար

Միացյալ Նահանգները հաջորդ տարի Հայաստանին կհատկացնի 100 մլն դոլար նախատեսածից 40 միլիոնով ավելի: Գումարը, լիահույս են Նահանգներում, կօգտագործվի ժողովրդավարության ամրապնդման ծրագրերի համար: Կոնգրեսական Ջեքի Սփիերը վստահեցրել է՝ իրենց համար այս պահին Հայաստանին աջակցելը շատ կարեւոր է:

1.5 մլն դոլարի չափով օգնություն կտրամադրվի Արցախում ականազերծման ծրագրի եւ վերականգնման ծառայությունների համար:

2020 թ. ֆինանսական տարվա արտասահմանյան օգնության մասին օրինագծի փոփոխությունը ներկայացրել է Թիջեյ Քոքսը:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Հեղինակ՝

Մարինե Մելիքսեթյան

*

*