Կին-սակրավորների համար «Կանգնի’ր, ականներ» նշանն աշխատանքի հերթական հասցեն է

Արցախում 2015 թվականի կեսերից սկսեց աշխատել կին-սակրավորների առաջին թիմը:

Արցախում 2015 թվականի կեսերից սկսեց աշխատել կին-սակրավորների առաջին թիմը: Այստեղ վաղուց արդեն կանանց թույլ սեռ չեն համարում: Աշխատում են նույն պայմաններով, ինչ տղամարդիկ:

Նախազգուշացնող «Կանգնի’ր, ականներ» նշանը հյուրերի համար է, իսկ իրենց համար աշխատանքի հերթական հասցե է նշանակում: Այստեղ կյանքի ու մահվան գիծը տեսանելի է. նշված է կարմիր ձողերով:

Ականադաշտը, որտեղ աշխատում է խումբը, Քաշաթաղի շրջանում է, Քարեգահ գյուղի հարեւանությամբ: Արցախում կին-ականազերծողների միակ խումբն էլ կազմված է Քաշաթաղի Վարդուտ, Նորաշենիկ եւ Արտաշավի գյուղերի բնակիչներից:

Մանրամասները՝ տեսանյութում

*

*