Արցախա-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 160 անգամ։
zinvor

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում օգոստոսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում նախորդ շաբաթներին հաստատված հարաբերական հանգիստ իրադրությունը պահպանվել է:

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, նշված ժամանակահատվածում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 160 անգամ՝  հայկական դիրքերի ուղղութամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:

*

*