Արցախում 2019-ի առաջին կիսամյակում ծնվել է 973 երեխա

467 տղա, 458 աղջիկ:
noracin,-erexa

2019 թվականի առաջին կիսամյակում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 925 երեխա, որոնցից 467-ը տղաներ են, 458-ը՝ աղջիկներ: Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Ստեփանակերտում 781 երեխա է ծնվել, առավելագույն ծնված երեխաների քանակ շրջաններից գրանցվել է Մարտակերտում՝ 80 երեխա, այնուհետև՝ Մարտունիում՝ 47, Հադրութում՝ 16 և Շահումյանում՝ 1 երեխա:

Հունվար-հունիս ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 10 ծնունդ՝ 9-ը բնական բեղմնավորման արդյունքում, իսկ 1-ը` արհեստական:

Հարկ է նշել, որ թվով 8 երեխաներ ծնվել են արհեստական բեղմնավորման ճանապարհով:

ՀՀ բուժհաստատություններում ծնվել են 48 արցախցի երեխաներ:

Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը առաջին կիսամյակում կազմել է 973 երեխա, որոնցից 493-ը՝ տղաներ են, 480-ը՝ աղջիկներ:

*

*