Արցախում զինվոր է զոհվել

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
zinvor-zoh

Մարտի 12-ի ժամը 06.50-ի սահմանում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 2000թ. ծնված ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», — ասված է ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

*

*