Արցախում վիրավորված զինվորի տեսողությունն ու հիշողությունը չեն վերականգնվել . news.am

Ալբերտ Դալլաքյանը շուրջ մեկ ամիս առաջ Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնից դուրս է գրվել:
zinvor

Արցախում հունիսին ծանր վիրավորում ստացած Ալբերտ Դալլաքյանը շուրջ մեկ ամիս առաջ Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնից դուրս է գրվել, թեեւ սուր գլխացավեր ունի, տեսողությունն ու հիշողությունն էլ չեն վերականգնվել:

«Բժիշկներն ասում են, որ հիշողությունը ժամանակի խնդիր է, իսկ տեսողության համար ոչինչ չեն ասում: Հետազոտվել է Ալբերտը ու պարզվում է՝ նյարդն է վնասվել: Թե ինչ պետք է լինի, մենք էլ չգիտենք, բժիշկներն էլ հստակ ոչինչ չեն ասում: Հիմա էլ սուր գլխացավեր ունի, պիտի նորից հետազոտման գնանք»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ալբերտի մայրը` տիկին Արմինեն:

Ալբերտ Դալլաքյանը գլխի վիրավորումը ստացել է հունիսի 24-ին Արցախում: Ի սկզբանե ծնողները չեն իմացել, թե ինչ պայմաններում է նա վիրավորում ստացել, ավելի ուշ են պարզել միայն՝ ավագ լեյտենանտ Ավագ Նահապետյանն է կրակել: Սկզբում Դալլաքյաններն իմացել են, թե անզգույշ կրակոց է եղել, վերջերս էլ զորամասից տեղեկացել են, թե ավագ լեյտենանտը «խաղացել է» ուրիշի զենքով եւ այդ ժամանակ կրակել: Ավագ Նահապետյանին մեղադրանք է առաջադրվել, նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ այստեղ

*

*