Արցախում ուժի մեջ է մտել զինծառայողներին հատուցման 1000 դրամի հանգանակության մասին օրենքը — Երկիր Մեդիա

Արցախում ուժի մեջ է մտել զինծառայողներին հատուցման 1000 դրամի հանգանակության մասին օրենքը

Օրենքով նախատեսվում է մի բացառություն...
zincarayogh

Ընթացիկ տարվա հունվարի 1-ից Արցախում ուժի մեջ է մտել «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով նախատեսված 1000 դրամի պարտադիր հանգանակությունը: Այս մասին հունվարի 12-ին կայացած ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Օրենքը վերաբերվելու է բոլոր աշխատողներին՝ անկախ նրանից՝ նրանք աշխատում են պետական, թե մասնավոր հատվածում: Օրենքով նախատեսվում է մի բացառություն, որ եթե անձը ստանում է նվազագույն աշխատավարձ, ապա այդ գումարը պետք է իր փոխարեն գործատուն վճարի: Մնացած բոլոր դեպքերում այդ գումարները կպահվեն՝ վարձու աշխատողներից ամսական 1000 դրամ, իսկ անհատ ձեռնարկատերերի դեպքում տարեկան 12 հազար դրամ»,- նշել է Գրիգորի Մարտիրոսյանը և ավելացրել, որ, իրենց գնահատականներով, հիմնադրամին Արցախից տարեկան կուղղվի մոտ 700-800 միլիոն գումար:

*

*