Արցախում վիրավորված զինծառայողին տեղափոխում են Երեւան

Լեռնային Ղարաբաղի զինվորական հոսպիտալից Հայկ Համբարձումյանին Երեւան են տեղափոխում հետագա բուժումը շարունակելու նպատակով:
zinvor-zohvel

ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում Ադրբեջանի կողմից արձակված կրակոցից hոկտեմբերի 7-ին հրազենային վիրավորում ստացած զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Լևոնի Համբարձումյանին ուղղաթիռով Ստեփանակերտից տեղափոխում են Երեւան:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին Լեռնային Ղարաբաղի զինվորական հոսպիտալից Հայկ Համբարձումյանին Երեւան են տեղափոխում հետագա բուժումը շարունակելու նպատակով:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

*

*