Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է

ԱՀ զբոսաշրջության բնագավառը աճ է գրանցել բոլոր ուղղություններով:
arcakh

2017 թվականի առաջին եռամսյակի տվյալներով ԱՀ զբոսաշրջության բնագավառը աճ է գրանցել բոլոր ուղղություններով:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչությունից, ԱՀ արտաքին գործերի նախարարության տվյալներով 2017 թվականի հունվար –հունիս ամիսներին Արցախում գրանցվել է 26 տոկոս օտարեկրկյա զբոսաշրջիկների թվի աճ,  2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ (2016 թվականի համեմատ այն կազմել է 46%):

Այցելությունների քանակը ավելացել է նաև հիմնական զբոսաշրջավայրերում. Տիգրանակերտի պետական արգելոց են այցելել ավելի քան 5000 այցելու՝ ինչը 62 տոկոսով ավել է 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

Հաշվարկային գնահատականներով  զբոսաշրջությունից ստացված եկամուտները կազմել են 1.7 միլիարդ ՀՀ դրամ (աճը կազմել է 35 տոկոս):

*

*