Վերջին զանգը հնչեց նաեւ Արցախում

Ստեփանակերտի համար 8 ավագ դպրոցի սան Արայիկ Սարգսյանը երազում է երգարվեստում հաջողությունների հասնել:

Ստեփանակերտի Անդրեյ Սախարովի անվան համար 8 ավագ դպրոցում այսօր 100 շրջանավարտ հրաժեշտ տվեց հարազատ դպրոցին:

Դպրոցի սան Արայիկ Սարգսյանը երազում է երգարվեստում հաջողությունների հասնել: Առաջնայինն ասում է՝ կրթությունը շարունակելն է:

Մարիա Գրիգորյանն արդեն գիտի որտեղ է սովորելու:

«Արդեն ընդունվել եմ Հայ-Ամերիկյան համալսարանի բիզնես ֆակուլտետը: Շատ ուրախ եմ՝ դա իմ երազանքն է եղել»,- ասում է Մարիան:

Մանրամասները՝ տեսանյութում

*

*