ԼՂՀ կառավարությունը սկսել է վերականգնման աշխատանքները

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններն օգտվելով ստեղծված համեմատաբար խաղաղ վիճակից անմիջապես անցել են գործի...

Քառօրյա պատերազմի ժամանակ մեծ վնասներ են կրել Արցախի մի շարք բնակավայրեր ու խաղաղ բնակիչներ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններն օգտվելով ստեղծված համեմատաբար խաղաղ վիճակից անմիջապես անցել են գործի եւ արդեն քանի օր է զբաղվում են քառօրյա պատերազմի պատճառած վնասների գույքագրման եւ հետեւանքների վերականգնման աշխատանքներով:

ԼՂՀ կառավարության պատասխանատու բոլոր ստորաբաժանումները ներգրավված են այդ գործընթացի մեջ: ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունում արդեն հաշվառել են պետությանը հասցված նյութական վնասների չափը, գիտեն ինչ է անհրաժեշտ քաղաքաշինական եւ այլ ենթակառուցվածքների վերականգնման եւ բնականոն աշխատանքի համար:

ՀՀ-ից սպասվող աջակցությունը նույնպես չի ուշացել:

Մանրամասները՝ տեսանյութում

*

*