Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ազատամարտիկներն ուս ուսի կռվում են զինվորների հետ

«Երկիրն այսօր»-ի նկարահանող խումբն այցելել է այդ հատվածներից մեկն, ուր...

Արցախ մեկնած կամավորների շարքում մեծ թիվ են կազմում Շուշիի առանձնակի լեգենդար գումարտակի նախկին ազատամարտիկները, որոնք այս օրերին զինվորի հետ սահմանն են հսկում ռազմական գծի տարբեր հատվածներում։ Նրանք այդ նույն դիրքերում եղել են 91-92-93-94-ին։

«Երկիրն այսօր»-ի նկարահանող խումբն այցելել է այդ հատվածներից մեկն, որտեղ ուս ուսի կանգնածներին կարող ենք պայմանականորեն կոչել՝ հայրեր ու որդիներ։

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւմտյան ուղղությամբ կրակի դադարեցման ռեժիմը հիմնականում պահպանվում է: Դիրքապահների խոսքով, խախտումներն ամեն դեպքում նման չեն քառօրյա պատերազմական գործողություններին:

Պաշտպանության բանակի լեյտենանտ Կարեն Լեւոնյանի խոսքով, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական հատուկ ջոկատայիններն ականանետերով կրակ էին բացել շենքերի ուղղությամբ: Հակառակորդի հասցրած վնասն այս տարածքներում միայն նյութական էր:

Պայթած արկերի հետքերը կարող են տեսնել անգամ ոչ մասնագետները: Բայց սա միակն էր, ինչ հասցրել է անել հակառակորդի զինված խումբը: Դրան հետեւել է պաշտպանության բանակի հակահարվածը: Ականատեսները պատմում են, որ րոպեներ անց ձախողված դիվերսիան վերածվել էր մրցավազքի: Բնականաբար, բոլորին չէ բախտ վիճակվել հասնել ելման դիրքեր:

Մանրամասները՝ տեսանյութում

*

*