Արցախի 4 երեխա ունեցող ընտանիքները կստանան 4000-ական դոլար

Դրամական աջակցություն կստանան ռուսաստաբնակ բարերար Սամվել Կարապետյանի կողմից:
samvel-karapetyan

Արցախի 4 երեխա ունեցող ընտանիքները 4000-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամական աջակցություն կստանան ռուսաստաբնակ գործարար Սամվել Կարապետյանի կողմից: Այս մասին տեղեկացնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից։

Փետրվարի 3-ին տեղի կունենա համերգ-միջոցառում, որին ներկա են լինելու Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, «Տաշիր» խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ինչպես նաև շահառու բոլոր ընտանիքների ներկայացուցիչները:

Սամվել Կարապետյանն այսուհետ Արցախում նախատեսված բոլոր ծրագրերը կյանքի է կոչելու հենց «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով:

*

*