Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ

Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում․․․
sahman-tavush

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

*

*