Արցախի սահմանին կիրառվել են խոշոր տրամաչափի գնդացիրներ

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ․․․
sahman

Արցախա-ադրբեջանական սահմանին հունվարի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:

Բացի հրաձգային զինատեսակներից՝ ադրբեջանական զինուժը առաջնագծի տարբեր հատվածներում կիրառել է նաև խոշոր տրամաչափի գնդացիրներ և դիպուկահար հրացաններ:

*

*