Ռուս դիտորդ. «Արցախը ունակ է ոչ միայն պաշտպանել իրեն, այլեւ զարգանալ» — Երկիր Մեդիա

Ռուս դիտորդ. «Արցախը ունակ է ոչ միայն պաշտպանել իրեն, այլեւ զարգանալ»

Նրանք նաեւ ապրիլին ամենաշատ վնասները կրածների՝ թալիշցիների հետ են հանդիպել:

Ռուս դիտորդներն առաջին անգամ չեն Արցախում: Դեռ նախորդ այցերի ժամանակ էին համոզվել, այս անգամ այն ավելի ամրապնդվեց:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացել է որպես ժողովրդավարական պետություն, որը կարող է ինքնուրույն ապրել: Այդ պետությունը ունակ է ոչ միայն պաշտպանել իրեն, այլեւ զարգանալ»,- նկատեց ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեեւը:

Այն, որ Արցախի պաշտպանության հարցն առաջին հորիզոնականում է, 2016-ի ապրիլին բոլորը մեկ անգամ եւս համոզվեցին: Ռուս դիտորդները չեն թաքցնում՝ ընտրությունների ընթացքից ոչ պակաս հետաքրքրվել են նաեւ նրանով, թե ապրիլյան պատերազմից հետո իրենց ինչպես են զգում արցախցիները: Այդ նպատակով անգամ այդ օրերին ամենաշատ վնասները կրածների՝ թալիշցիների հետ են հանդիպել:

«Մենք տեսանք, որ մարդիկ պատրաստ են վերադառնալ անգամ Թալիշ: Դա ասում է այն մասին, որ այդ հողը երբեք որեւէ մեկին չի հանձնվի, քանի որ դա ղարաբաղցիների հողն է, իրենց հողն է, եւ իրենք անպայման այնտեղ են վերադառնալու»:

Մանրամասները՝ տեսանյութում

Պատրաստեց՝

Սոնա Հակոբյանը

*

*