Արցախի պաշտպանության բանակը նոր շտաբի պետ ունի

Նշանակվել է պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ։
karen-abrahamyan

Արցախի պաշտպանության բանակը նոր շտաբի պետ ունի։ Այդ մասին հրամանագիրը ստորագրել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նշանակվել է պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ։

Ծնունդով Արցախի Հադրութի շրջանից գենեար-մայոր Կարեն Աբրահամյանը մինչ վերջերս զբաղեցնում էր Հյաաստանի պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը։ Վերջինս օրերս Հայաստանում կայացած կայացած ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի «Փոխգործակցություն 2017» զորավարժություններում ստանձնել էր օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատարությունը։ Ի դեպ, Կարեն Աբրահամյանի հարազատ եղբայրը՝ Արմեն Աբրահամյանը եւս գեներալ է եւ Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարը։

 

 

*

*